Artuyt-ն իրականացնում է Ձեր սիրելի աքսեսուարների առաքումը Ձեր նշած հասցեով։ Դուք կարող եք ընտրել Ձեզ դուր եկած աքսեսուարը մեր կայքում, նշել առաքման հասցեն և կոնտակտային տվյալները։

Ձեր իսկ հարմարավետության համար կարող եք գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը, ինչը Ձեզ հնարավորություն կտա յուրաքանչյուր հաջորդ պատվեր գրանցելուց առաջ կրկին անգամ չլրացնել Ձեր տվյալները, ինչպես նաև տեսնել Ձեր կողմից նախկինում պատվիրված ապրանքները։

Գրանցվելով մեր կայքում` Դուք հնարավորություն եք ստանում նաև հետևել մեր նորություններին և առաջարկներին Ձեր էլ. փոստի միջոցով:

Առաքման եղանակները, ժամկետները և գնային քաղաքականությունը

Պատվերների առաքումն իրականացվում է հետևյալ տարբերակներով՝

Առաքում Երևանում

  • Արժեքը՝ 1,000 ՀՀ դրամ
  • Եթե պատվերը կատարվում է աշխատանքային օրերին մինչև 17:00, այն առաքվում է նույն օրը։ 17:00-ից հետո կատարված պատվերներն առաքվում են հաջորդ աշխատանքային օրը։

Առաքում ՀՀ մարզեր

  • Առաքում ՀՀ մարզեր՝ պատվերի տեղադրման հաջորդ 5 աշխատանքային օրվա ընթացքում
    • Արժեքը՝ անվճար
    • Պատվերը կառաքվի մոտակա փոստային բաժանմունք

Առաքում այլ երկրներ

  • 15 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ապրանքի համար։
  • Առաքման մոտավոր ժամկետը՝ 5–20 աշխատանքային օր, կախված Ձեր երկրից և տվյալ երկրի մաքսային կարգավորումներից։
  • Առաքումից հետո Դուք էլ․ փոստով կստանաք առաքման հետևելու տվյալները (եթե հասանելի են)։

Որոշ երկրներում կարող են գործել մաքսային տուրքեր․ դրանք կարող եք ստուգել Ձեր երկրի մաքսային մարմինների հետ։

Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի–Ուրբաթ՝ 10:00–19:00 (GMT +04:00)
Շաբաթ՝ 12:00–17:00 (GMT +04:00)

Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:

Խնդրում ենք հաշվի առնել․ առաքման ժամկետները մոտավոր են։ Երբեմն հնարավոր են ուշացումներ մաքսային կամ անկանխատեսելի հանգամանքների պատճառով։ Այդ դեպքում մենք կտեղեկացնենք առաքման ժամկետների փոփոխության մասին։

Պատվերը երկու տարբեր հասցեներ առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերով ապրանքները կարող են առաքվել միայն մեկ հասցե:

Վերադարձի և Փոխանակման Քաղաքականություն

Artuyt-ում մենք կարևորում ենք Ձեր գոհունակությունը։ Եթե ցանկանում եք վերադարձնել կամ փոխանակել ապրանքը, դա կարող եք անել՝

  • Հայաստանի գնորդների համար՝ 14 օրվա ընթացքում (ՀՀ օրենսդրության համաձայն)։
  • Միջազգային գնորդների համար՝ 14 օրվա ընթացքում, պատվերը ստանալու պահից։

Վերադարձը կամ փոխանակումն ընդունվում է միայն այն դեպքում, երբ ապրանքը պահպանել է վաճառքի համար պիտանի տեսքը, չի օգտագործվել և չի վնասվել։

Նշում․

  • Մենք չենք առաջարկում անվճար վերադարձի ծառայություն։ Վերադարձի բոլոր ծախսերը կրում է գնորդը, բացառությամբ վնասված ապրանքի առաքման դեպքում։
  • Առաքման գումարները, մաքսային տուրքերը և հարկերը չեն վերադարձվում։
  • Վերադարձը կատարվում է միայն այն վճարման եղանակով, որով կատարվել է գնումը։

Վերադարձի ընթացակարգ

Հայաստանի գնորդների համար

  1. Ներկայացրեք ապրանքը և ՀԴՄ կտրոնը ընկերության գրասենյակ՝ գնումից 14 օրվա ընթացքում։
  2. Եթե ցանկանում եք վերադարձնել առաքման միջոցով․
    • Երևան – վերադարձի վճարը 1,000 ՀՀ դրամ։
    • Մարզեր – վերադարձի արժեքը որոշվում է փոստում։
    • Եթե ապրանքը առաքվել է վնասված, վերադարձն անվճար է։
  3. Գումարի վերադարձը կատարվում է 1–5 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված վճարային համակարգից։

Միջազգային գնորդների համար

  1. Խնդրում ենք պատվերը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում գրել մեզ էլ․ փոստով՝ նշելով պատվերի համարը, վերադարձի պատճառը, ինչպես նաև կցելով փաթեթավորման և վերադարձվող ապրանքների լուսանկարները։
  2. Վերադարձի հայտի հաստատումից հետո Դուք կստանաք հաստատող նամակ՝ առաքման ուղեցույցներով։
  3. Գումարը կվերադարձվի այն պահին, երբ մեր թիմը կստուգի Ձեր վերադարձած ապրանքը և կհաստատի, որ այն համապատասխանում է մեր վերադարձի քաղաքականությանը։ Սովորաբար առաքումը կարող է տևել 5–20 աշխատանքային օր։
  4. Վերադարձը ստանալուց և հաստատելուց հետո Դուք կստանաք հաստատող նամակ գումարի վերադարձի վերաբերյալ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ գումարը կարող է երևալ Ձեր հաշվին 1–20 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված վճարային համակարգերի մշակման ժամկետներից։

Վերադարձի պայմաններ

  • Եթե պարզապես ցանկանում եք վերադարձնել ապրանքը՝ այն պետք է լինի չօգտագործված և  չվնասված։ Այս դեպքում վերադարձը հնարավոր է կատարել պատվերը ստանալուց հետո 14 օրվա ընթացքում։
  • Եթե ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը կամ վնասված է խնդրում ենք զանգահարել մեր սպասարկման կենտրոն՝ +374 99 589009 կամ գրել [email protected] հասցեին։ Դուք կարող եք ընտրել ապրանքի փոխանակում կամ պահանջել վերադարձ՝ պատվերը ստանալուց հետո 14 օրվա ընթացքում։

Կարևոր

Մենք հնարավորինս ճշգրիտ ենք ներկայացնում մեր ապրանքների գույները։ Սակայն հաշվի առնելով, որ տարբեր էկրանների կարգավորումները կարող են լինել տարբեր, հնարավոր է լինեն շեղումներ էկրանին ցուցադրվող գույնի և իրական գույնի միջև։