| Գործվածք | |
|---|---|
| Չափս | |
| Խնամք | |
| Արտադրման երկիր |
Մետաքսյա շարֆ «Քաղաքային Միրաժ #02»
$249.00
Շարֆը ստեղծվել է ժամանակակից նկարիչ Տիգրան Համալբաշյանի «Քաղաքային Միրաժ #02» կոլաժի հիման վրա։
«Քաղաքային Միրաժ» հավաքածուն նվիրված լինելով օդի աղտոտման և քաղաքային տրանսպորտի գերբեռնվածության խնդրին՝ անդրադառնում է ժամանակակից քաղաքային կյանքի մարտահրավերներին արվեստի լեզվով։ Համալբաշյանի կոլաժները՝ հարուստ պատկերաշերտերով ու քաղաքային խորհրդանշաններով, նոր արտահայտություն են ստանում մետաքսի վրա՝ շրջակա միջավայրի խնդիրները վերածելով ազդեցիկ գեղարվեստական ուղերձների։
Հավաքածուն ներկայացնում է աքսեսուարը որպես իրազեկման հարթակ ու հրավիրում է կրողին անձնապես հաղորդակից լինել քաղաքային կյանքի և շրջակա միջավայրի խնդիրներին։ Յուրաքանչյուր շարֆ, իր վառ ու դինամիկ կոմպոզիցիաներով, դառնում է ոչ միայն հագուստի աքսեսուար, այլև հայտարարություն, որն առաջացնում է մտորումներ և քննարկումներ այն աշխարհի մասին, որտեղ մենք ապրում ենք։
Տիգրան Համալբաշյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
9 պահեստում
















