Sign In

Not registered yet?

register
Գրատպության թանգարան Collection

Գրատպության թանգարան

Գրատպության թանգարան
2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և տոնվեց հայ գրքի տպագրության 500-ամյա հոբելյանը: Հանրությանը գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար Հայաստանի ազգային գրադարանում, որը համարվում է հայերեն տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցը, ստեղծվել է թանգարանը:
Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում`

Գրի ակունքները սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթինմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:

Հայոց այբուբենը սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը:

Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիրպարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.):

Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվելեն հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը:

Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը:

Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ: