Sign In

Not registered yet?

register
Մատենադարան Collection

Մատենադարան

Մատենադարան
MatenadaranԵրևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան կամ ուղղակի Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»:Հատուկ Մատենադարանի թանգարան-խանութի համար մենք ստեղծել ենք շարֆերի առանձին շարք: Շարֆերը ներկայացնում են հայկական միջնադարյան դրոշմազարդեր, 16-րդ դարից Երուսաղեմում պահպանված կամ 17-րդ դարից Եվդոկիայից մեզ հասած եզակի զարդամոտիվներ, որոնք աչքի են ընկնում նուրբ և ներդաշնակ գունային անցումներով և եզակի բուսական, երկրաչափական զարդագոտիներով: